Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից

Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից
31.05.2026 | 20:07

Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։

Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ, այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։

Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին՝ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2763

Մեկնաբանություններ